Նոյեմբերի 28-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են հնէաբանության, պեղումների և զբոսաշրջության վերաբերյալ մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիշյալ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնումը։
ՀՀ դեսպանի առաջարկներն ստացել են դրական արձագանք, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել համատեղ աշխատանքը հիշյալ բնագավառներում։