Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է խիստ նկատողություն հայտարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Խորհուրդը 5 կողմ և 2 դեմ ձայնով բավարարեց Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: