Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին նոյեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 292 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:
Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 56 հետզանգ՝ իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374 47 119 119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։
Արցախի նախագահի աշխատակազմից հիշեցնում են՝ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: