Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքերն ու հրատապ լուծում պահանջող հարցերը` կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ:
Քննարկվել է բնակչության բժշկական օգնության կազմակերպման, դեղորայքային քաղաքականության , ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրման, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատաքները: Աշխատակիցների կողմից հնչեցվել են տարբեր բնույթի հարցեր և առաջարկներ, այնուհետև նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ: