Շարունակում է պատվաստված քաղաքացիների հիվանդացության և հոսպիտալացման առումով բավական լավ պատկեր գրանցվել: Սա նշանակում է, որ այս պահին 13 562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք ընդամենը 1092 պատվաստված քաղաքացի, որը կազմում է 8,1 տոկոսը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին հոսպիտալացված 2900 քաղաքացուց ընդամենը 102-ն են, որ ունեն ամբողջական պատվաստում. սա կազմում է ընդամենը 3,5 տոկոսը։ Ծանր վիճակում գտնվող քաղաքացիներից ընդամենը 9-ն են, որ ունեն ամբողջական պատվաստում»,- ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանը հույս հայտնեց, որ պատվաստումների արդյունավետությունը կպահպանվի նաև հայտնաբերված նոր շտամի դեպքում։