Հունվարի 1-ից նախատեսվում են կորոնավիրուսի կանխարգելմանը նպաստող միջոցառումներ։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հարցը ոչ միայն քննարկվում է, այլև նախագծի տեսք ունի։
«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։
Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- ասաց Ավանեսյանը։
Ավանեսյանը նշեց, որ ակտիվորեն տարվում է պատվաստումները խթանող քաղաքականություն։