Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ձերբակալությունից հետո երկուշաբթի առաջին անգամ ներկա է եղել իր դատավարությանը, ասել է, որ չի ճանաչում դատախազության մեղադրանքները և վրացական արդարադատության համակարգը՝ հայտնում է ТАСС-ը։
Դատավորներն արգելել են փաստաբաններին ուղիղ եթեր հեռարձակել նիստը։ Նրանք դատարանի դահլիճից իրադրությունը ներկայացնելու իրավունք են տվել միայն Վրաստանի հանրային հեռարձակողին՝ պարտավորեցնելով հեռարձակման կադրերը բաժանել բոլոր շահագրգիռ կողմերին։ Covid-ի համաճարակի դեմ գործող սահմանափակումների պատճառով դահլիճում ներկա են եղել Սաակաշվիլին, փաստաբանները և նրա մայրը՝ Գիուլի Անլասանիան։
Վրաստանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել Սաակաշվիլուն: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ նախկին նախագահը դեռ երկար կմնա բանտում, կկրի իր ամբողջ պատժաժամկետը։
Ելույթի մի մասը Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն և անգլերեն: