Կիրակի Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի տարածման 41 նոր դեպք, որից 20-ը՝ Չինաստանի Ներքին Մոնղոլիայի հյուսիսային ինքնավար շրջանի Հուլունբուիր քաղաքային շրջանում, և մեկը՝ հարավարևմտյան Յուննան նահանգում, 20-ն էլ ներմուծվել է արտերկրից՝ հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին։
Հուլունբուիրի տարածքում է գտնվում Չինաստանի և Ռուսաստանի միջև Մանջուրիա-Զաբայկալսկի սահմանային անցակետը, որը կարևոր դեր է խաղում երկու երկրների տարածաշրջանային համագործակցության և ռուս-չինական առևտրային փոխանակման գործում։
Հանգստյան օրերին Հուլունբուիրի իշխանությունները սահմանել են խիստ սահմանափակումներ. բնակիչներին արգելվում է լքել քաղաքը, դադարեցվել է հասարակական տրանսպորտը, փակվել են շուկաները և զվարճանքի հաստատությունները, ռեստորանները, սահմանափակվել են հանրային միջոցառումները։