65-ում Հանրայինը որոշել է ընտանիք կազմել: Խոսքը մեր նոր ալիքների մասին է, որոնցից առաջինը գործարկվել է ձեզ շուրջօրյա նորություններով ապահովողը՝ Լրատվականը:
Ինչպես փրկարարների կամ հրշեջների դեպքում է, հեռուստատեսությունում ևս աշխատաժամը կարգավորված չէ: Մենք աշխատում ենք թե՛ արտակարգ իրավիճակների, թե՛ համաճարակների, թե՛ տոների ժամանակ: Նման գործ ընտրողները կա՛մ արագ սպառվում են, կա՛մ հավերժ սիրահարվում եթերին: Առաջին տեսակին հեռուստատեսությունում «հյուրախաղերով եկածներ» են ասում, երկրորդ խմբի մարդկանց մասին՝ լեգենդներ հյուսում:
Հանրայինում կան մարդիկ, որոնք հեռուստատեսության հասակակիցն են ու կյանքի մեծ մասը նվիրել են էկրանի թիկունքում աշխատելուն: