Նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 409 նոր դեպք, կատարվել է 7169 թեստավորում: Առողջացել է 1106, մահացել՝ 29 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1439 է:
Ընդհանուր կատարվել է 2 356 046 թեստավորում: