ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումից հետո տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։
Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ: