Լավագույն ժամանակները չեն թուրքական արժույթի համար: Լիրան գահավիժում է՝ ահագնացնելով երկրում սոցիալական դժգոհությունը: Քաղաքացիների գրպանին հարվածող գնաճը դարձել է երկրի տարբեր անկյուններում բողոքի ալիքի պատճառ: Ներքին խնդիրների պատճառը, ըստ փորձագետների, Էրդողանի անհագ արտաքին ախորժակն է: Թուրքիայի ղեկավարը նորանոր շուկաներ գրավելու սևեռուն գաղափար ունի: