Նոյեմբերի 26-ի դրությամբ՝ Սյունիքի մարզում պատվաստվել է 44417 քաղաքացի, որից առաջին դեղաչափն ստացողները 30403-ն են։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 112 նոր դեպք, առողջացել է 313 մարդ: 56 հոգի բուժվում է Կապանի ԲԿ-ում, որից ծայրահեղ ծանր վիճակում են 5-ը, ծանր՝ 23-ը, 331 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 9 մահ։