Նոյեմբերի 25-ին պարեկային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել: Ժամը 19.30-ին Արշակունյաց պողոտայում շրջայցի ժամանակ կասկածելի մի տղամարդու են նկատել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն մանրացված զանգված և կաթուցիչ՝ մոխրացված զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պահում է իր օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: