Հարավային Կորեայի իշխանությունները կարող են պարտադրել չպատվաստված քաղաքացիներին վճարել կորոնավիրուսի բուժման համար գումարի մի մասը: Երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը Newsis գործակալությանը տեղեկացրել է, որ գործադիրում այժմ դիտարկում են այդ հարցը:
Նշվում է, որ հիվանդության դեպքերի աճի և ծանր հիվանդների մեծ թվի պայմաններում իշխանությունները հանգել են այդպիսի եզրակացության: Հարավային Կորեայում վերջին շաբաթներին կորոնավիրուսով վարակման օրական 3-4 հազար դեպք է արձանագրվում:
Գործակալության աղբյուրը նշել է, որ դեկտեմբերին խորհրդարանի հերթական նստաշրջանում հնարավոր կլինի խմբագրել կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ օրինագծի այն հատվածը, որ կառավարությունը պարտավոր է վճարել քաղաքացիների բուժման ծախսերը:
Ներկայումս Հարավային Կորեայում մեկ մարդու բուժման համար միջինում ծախսվում է 10 մլն վոն (մոտ 8,3 հազար դոլար)։