Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, կատարվել է 6631 թեստավորում: Առողջացել է 1403, մահացել՝ 26 մարդ:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է:
Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում: