Նոյեմբերի 27-ին՝ 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:
«Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի:
ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվածքի վրա գտնվելու կանոնները խախտելու հետևանքով»,- հայտնել է ՀԿԸ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: