Բեռների առանց խոչընդոտի փոխադրում ԵԱՏՄ տարածքում: Էլեկտրոնային նավիգացիոն պլոմբի ներդրման մասին համաձայնագրի շրջանակում հայկական բեռնատարներն առաջիկայում կկարողանան առանց լրացուցիչ զննման բեռների ազատ տեղաշարժ իրականացնել միության ամբողջ տարածքում:
Արշակ Ասլանյան (էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Հետևում են՝ ուր են գնում, սահմանը անցնելու ժամանակը շեշտակի պետք է պակաս, որովհետև էլ կարիք չկա ապրանքների մասին տեղեկությունը ներմուծել համակարգ, հնարավոր կլինի նաև առանց զննման անցնել:
Համակարգը դեռևս քննարկման և վավերացման փուլում է, նախատեսվում է գործարկել 2022 թվականին: Արդյունքում՝ կվերանա բեռների կրկնակի ստուգման անհրաժեշտությունը։
Արշակ Ասլանյան - Առաջ ընդամենը պլոմբում էին, որ չբացվի:
Համակարգը նոր է, և խնդիրներից խուսափելու համար նախ կկիրառվի ակցիզային ապրանքների փոխադրման վրա: Քննարկման փուլում է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառելու հարցը:
Հայաստանը համաձայնագրին միանում է վերապահումով` ռազմական մեքենաների ու հատուկ միջոցների մասով։ Առաջիկայում ԵԱՏՄ երկրները հնարավոր է սկսեն նաև վարկային պատմությունների մասին տվյալներ փոխանակել։ Դրա շնորհիվ միության անդամ երկրների քաղաքացիները վարկ ստանալու հնարավորություն կունենան ԵԱՏՄ ամբողջ տարածքում։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան