Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու
սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2021 թ. սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է:
Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար:
Դատարանը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել: