Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու մամուլի ասուլիսը, որի ժամանակ նախագահն ասել է, որ Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հավանականություն գոյություն ունի, սակայն այս մասին «շատ են ահաբեկումները» տարբեր լրատվամիջոցներում։ Զելենսկին միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինան լիովին վերահսկում է իր սահմանները և պատրաստ է ցանկացած էսկալացիայի՝ տեղեկացնում է ТАСС-ը:
Զելենսկին նաև նշել է, որ մոտ ժամանակներս իր գրասենյակի ղեկավարը կապ կհաստատի Ռուսաստանի իշխանությունների հետ։
«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը ցանկանում են, որ շփումներ լինեն մեր և Ռուսաստանի վարչակազմի միջև։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Երմակը կկապվի նրանց հետ։ Մենք բացարձակապես դեմ չենք դրան»,- հայտարարել է պետության ղեկավարը։
Զելենսկին ընդգծել է, որ ամեն օր խոսում է տարբեր երկրների ղեկավարների հետ, և նրանք բոլորը «ցանկանում են, որ իրենց հետ մենք էլ սկսենք շփվել Ռուսաստանի Դաշնության հետ»։
Ուկրաինայի նախագահը վստահեցրել է, որ ձգտում է լուծել Դոնբասի հակամարտության հարցը։ Նա իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին է մեղադրել Դոնբասը «կորցնելու», իսկ Ալեքսանդր Տուրչինովին՝ 2014 թվականին Ղրիմի «կորստի» համար:
Ինչ վերաբերում է երկրորդ անգամ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրությանը, Զելենսկին պատասխանել է, որ երկրորդ ժամկետում առաջադրվելու որոշում չի կայացրել: Նա նշել է, որ հարցին կանդրադառնա ավելի ուշ՝ հիմնվելով ընտանիքի կարծիքի և ուկրաինական հասարակության աջակցության վրա։