«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ տեղեկացնեմ, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, որը դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, որի անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու հետևանքով թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈՒ մարտական հենակետ, և որը եղել է դիրքից փախուստ կատարած զինծառայողների թվում:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է»,- տեղեկացրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կալանավորվել են 2021 թ. նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը: