Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 28 տրանսպորտային միջոց։
Արդյունքում հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 2 դեպք, որոնց հիմքով կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը հանրային տրանսպորտը կվերահսկի նաև առաջիկա շաբաթ օրը: