Նոյեմբերի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4534 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3742 մարդ, մահացել է 74 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 831 248, այստեղից ապաքինվել է 772 301 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11810:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 51756 հետազոտություն, 50 538-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 21 218-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 8.76% է, վերջին 14 օրվանը՝ 9.06%, վերջին 7 օրվանը՝ 9.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 133 935 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10194 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6574 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1166 անձ: