Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի և հիմա Արազի փողոցում է:
35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Ըստ նրա՝ թմրամիջոցն անձնական օգտագործման համար էր:
Նույն օրը բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ևս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Հովտաշատ գյուղի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի։
Նա Արտաշատի կենտրոնական հրապարակում հայտնաբերվել ու կասկածանքով բերման էր ենթարկվել բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: