Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիրովի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ Ֆուրման Աբրահամյանի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացված է գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպում է տեղի ունեցել նաև Ուդմուրտիայի Հանրապետության «Ուրարտու» կազմակերպության հետ՝ Մնացական Առաքելյանի գլխավորությամբ:
Զարեհ Սինանյանը Պերմի, Կիրովի և Ուդմուրտիայի հայ համայնքների ակտիվիստների հետ քննարկել է հայրենադարձությանը, սփյուռքում կրթական համակարգերին, ՀՀ քաղաքացիության ստացմանը, գրասենյակի ծրագրերին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակիցները նշել են, որ պատրաստ են ցանկացած ձևով աջակցել հայրենիքին»,- նշված է գրառման մեջ: