Ավարտվեց Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը: Հայտնի է Գերմանիայի կառավարության նոր կազմը. կանցլերի պաշտոնում Մերկելին կփոխարինի Օլաֆ Շոլցը՝ սեպտեմբերին Բունդեսթագի ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը՝ հայտնում է DW-ն։
Կանցլերի պաշտոնից բացի՝ կուսակցությունը նոր կառավարությունում կունենան ևս 7 նախարարի պորտֆել, այդ թվում՝ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կանաչներին հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։ Արտգործնախարարի պաշտոնը կստանձնի կուսակցության առաջնորդ Աննալենա Բերբոկը՝ դառնալով գերմանական դիվանագիտության առաջին կին ղեկավարը։ Գյուղատնտեսության նոր նախարար է նշանակվելու խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը։
Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում։ Ընտանիքը Գերմանիա է գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն իրեն համարում է աշխարհիկ մուսուլման: Բունդեսթագում նա քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: