Սոչիում մոտ երեք ժամ տևած հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ընդունել: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում: «Այն շուտով հասանելի կլինի լրագրողներին»,- նշել է Պեսկովը: