«Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են՝ բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից»։ Այդ մասին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը։
«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք՝ թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Հայաստանը պատրաստ է սկսել բանակցություններ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: