Մեր գնահատականն այսպիսին է. Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Սոչիում ընթացող Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ դերակատարությունը ռազմական գործողությունների դադարեցման հարցում։
«Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն ԼՂ-ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետը հավելել է, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել՝ երկու կողմից էլ։
Փաշինյանն ընդգծել է, որ միջադեպեր են տեղի ունենում ինչպես ԼՂ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններին։
«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է. Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնիշխան տարածքն է»,- ասել է Փաշինյանը։