Լայնամասշտաբ մարտական գործողություններ չեն լինում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:
«Ցավոք, ոչ բոլոր խնդիրներն են լուծված»,- Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում շատ աշխատանք է տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։
Ըստ ՌԴ նախագահի՝ այս ընթացքում ռուսական կողմի հետ համագործակցությամբ մեծ աշխատանք է տարվել տեղահանվածներին վերադարձնելու ուղղությամբ: «Արդեն իսկ 53 000 փախստական է վերադարձել մշտական բնակության վայր»,- ասել է Պուտինը։