Երեխաների և կանանց առողջության բարելավման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև գործակցությունը շարունակվում է:
Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Օրակարգում էին՝
-
երեխաների և կանանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերը.
-
հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների բարելավումը.
-
մարզերում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը.
-
իմունականխարգելման ծրագրերի ընթացքը: