ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:
«Ուզում եմ շնորհավորել պարոն Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց ՀՀ վարչապետը:
Մաթևոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար:
«Փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»,- ասաց նորանշանակ փոխվարչապետը: