Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և մարզում իրականացվող 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Քննարկվել են նաև այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք կիրականացվեն 2022 թվականին:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ: