Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4331 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը՝ հղում անելով Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4804 մարդ, մահացել է 57 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում անցկացվել է 52987 թեստավորում, որից 32808-ը՝ արագ, իսկ 20179-ը՝ ՊՇՌ թեստ:
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական՝ 8,17 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,06 տոկոս:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 826714 դեպք, որից 768559 հիվանդ ապաքինվել է, 11736-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2.122.856 պատվաստում, օրական՝ 9398 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6523 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1148 վարակված: