Ռուսական կողմի միջնորդական գործողությունների արդյունքում սահմանին լարվածությունը օպերատիվ կերպով թուլացել է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության հետ կապված հարցին:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին տիրող իրավիճակին: Մեր զինվորականների ու սահմանապահների գծով, իհարկե, շփումներ են տեղի ունենում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Զախարովան։