Բարդ համաճարակաբանական իրադրությամբ պայմանավորված՝ Չեխիայի կառավարությունը նոյեմբերի 26-ից երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու որոշում է ընդունել, հայտնում է РИА Новости-ն:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը նախատեսում է ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային, մարզական միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի և ակումբների աշխատանքի դադարեցում ժամը 22:00-ից հետո: Թույլատրված են միայն փողոցային նախասուրբծննդյան տոնավաճառները:
Երկրում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճել են: Նոյեմբերի 23-ին Չեխիայում նոր հակառեկորդ է գրանցվել կորոնավիրուսով հիվանդների թվով. մեկ օրում հաստատվել է վարակման 25864 դեպք։