Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մագդալենա Անդերսոնը վարչապետ ընտրվելուց մի քանի ժամ անց հրաժարական է ներկայացրել, փոխանցում է Associated Press-ը:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիքսդագը, աջակցություն չի հայտնել կառավարության առաջարկած բյուջեի նախագծին, այլ քվեարկությամբ հաստատել է ընդդիմության բյուջեն:
Անդերսոնը նշել է, որ չի ուզում ղեկավարել մի կառավարություն, որի լեգիտիմությունը շատերը կարող են հարցականի տակ դնել:
Մագդալենա Անդերսոնը դարձել է Շվեդիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը: Մինչ այդ նա զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Անդերսոնը ստացել էր Ռիքսդագի 175 պատգամավորների աջակցությունը: