Շատ կարևոր է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում մենք պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք՝ իհարկե ԱՀԿ ռեկոմենդացիաների շրջանակներում և համաձայն, և պետք է լիարժեք հսկողություն սահմանենք իրավիճակի վրա: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց մոտ առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո վեց ամիս անցել է: Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ այդ վերապատվաստումը: Մենք միանշանակ հետևում ենք ԱՀԿ-ի մշակած ցուցումներին, նաև մեր երկրում առկա պատվաստանյութերի և՛ տեսականիով, և՛ քանակներով լրիվ ապահովված ենք, և մեր քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ ստանալ որ պատվաստանյութը կուզեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: