Բժիշկները կոլոնոսկոպիա են իրականացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և հեռացրել բարորակ, բայց հավանական նախաքաղցկեղային նորագոյացություն, որն առայժմ այլ միջամտություն չի պահանջում: Այս մասին ասված է Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորի հաղորդագրության մեջ, փոխանցում է CNN-ը:
Բայդենն անցած շաբաթ բուժզննում է անցել, որի արդյունքում բժիշկները եզրակացրել են, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս առանց որևէ սահմանափակումների կատարել պետության ղեկավարի և գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: Միևնույն ժամանակ, 79-ամյա նախագահը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Կոլոնոսկոպիայի ընթացքում ԱՄՆ նախագահի լիազորությունները Բայդենը հանձնել է փոխնախագահ Քամալա Հարիսին։