Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարով:
Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Օգոստոս ամսից սկսած միայն երևան քաղաքում 1200 շրջայց ենք իրականացրել, կազմվել է մոտ 200 արձանագրություն:
Այս ստուգայցի ընթացքում տեսուչները խախտումներ չարձանագրեցին. հակահամաճարակային կանոնները պահպանված էին, աշխատակիցների պատվաստման և թեստավորման մատյանները նորմալ լրացվում են: ՍԱՏՄ մասնագետները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսվարողներն առավել կարգապահ են: Խախտումները թեև նվազել են, միևնույն է, կան տնտեսվարողներ, որոնք մի քանի անգամ տուգանվում են նույն սխալի համար:
Մանուել Մելիքյան - Կրկնակի արձանագրությունները նույն տնտեսվարողների մոտ հազվագյուտ են լինում, բայց եղել են դեպքերն, որ նույն տնտեսվարողի նկատմամբ 3 անգամ արձանագրություն ենք կազմել:
Տեսչական ստուգայցերի արդյունքները փաստում են, որ խոշոր տնտեսվարողների դեպքում գերակշռում են պատվաստված, ոչ թե ՊՇՌ թեստի արդյունքներ ներկայացնող աշխատակիցները:
Մանուել Մելիքյան - Նույնիսկ եղել են մարդիկ, ինչպես տեսանք, որ մեկ-երկու թետավորումից հետո այլևս չեն թեստավորվել ու պատվաստվել են:
Փակ տարածքում պարտադիր դիմակ դնել, սոցիալական հեռավարություն պահպանել՝ շարունակում է մնալ պետության պահանջը: Պատվաստումը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելը աշխատակցի համար նույնպես պարտադիր է:
Հեղինակ՝ Անի Օհանյան