Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում:
Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։ Արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա։
Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է, իսկ բերման ենթարկվածներից 6-ը՝ ձերբակալվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։