Նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք:
Իրականացվել է 7666 թեստավորում, առողջացել 1217 քաղաքացի, արձանագրվել՝ 40 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 է:
Ընդհանուր կատարվել է 2 334 501 թեստավորում: