Վերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազների և պաշտպանների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի վաղը։
Հիշեցնենք՝ դատախազները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Պաշտպաններն էլ միջնորդում են վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել դրա չափը։
Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական էր ճանաչել Քոչարյանին և իր նախկին երեք ենթականերին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր ամբաստանյալներին:
Քոչարյանը և Արմեն Գևորգյանն այժմ մեղադրվում են կաշառք ստանալու գործով։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան