Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Լուսագյուղի և Եղիպատրուշի դպրոցներում:
Մարզպետը և քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը, դպրոցների տնօրենության ուղեկցությամբ, շրջել են դպրոցների շենքերում՝ ծանոթանալով նախակրթարանի կահավորանքին ու հնարավորություններին, դասասենյակների, մարզադահլիճի գույքային պայմաններին:
Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է դպրոցների անձնակազմերի հետ. մանկավարժների հետ քննարկվել են հանրակրթությանը վերաբերող մի շարք հարցեր, հնչել են վերապատրաստման, ատեստավորման գործընթացին, դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող տեսակետներ:
Քննարկվել են նաև աշակերտների առաջադիմությանը, ձմռան ամիսներին դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, դպրոցի պայմանների բարեկարգման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: