Նոյեմբերի 24-25-ը անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն:
Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները:
Բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորավարժությունն իրականացվել է հետևակի մարտական մեքենաների և օդուժի ներգրավմամբ, որոնք կրակային խոցման ընթացքում ցուցաբերել են գերազանց արդյունքներ: