Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր:
«Կոչ ենք անում զործ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց:
Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին:
Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք Արցախի ԱԱԾ»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ: