«Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ դարպաս» խորագրով վավերագրական ֆիլմաշար կցուցադրվի Իրանի առաջին ալիքով, հայտնում է Parstoday-ը:
Ֆիլմաշարը կպատմի դեպի Հայաստան տարբեր իրադարձություններով հագեցած ճամփորդության մասին: Հաղորդաշարի ընթացքում կներկայացվեն երկու երկրների մշակութային ընդհանրությունները և հարևանությունը: Կներկայացվի նաև հայաստանցիների կարծիքն Իրանի ու իրանցիների մասին:
Նշվում է, որ հաղորդումների ընթացքում կներկայացվեն նաև փորձագետների և դիվանագետների դիտարկումները երկու երկրների տնտեսական համագործակցության և Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման վերաբերյալ:
Ֆիլմաշարի առաջին հաղորդումը հեռարձակվել է նոյեմբերի 23-ին: