Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Վան Իի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին տեսակապի միջոցով: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
Դիվանագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային հրատապ հարցերի վերաբերյալ:
Լիցզյանը նշել է, որ սպասվող հանդիպմանը Չինաստանը հույս ունի ընդլայնել հաղորդակցությունը, ամրապնդել փոխվստահությունը, հասնել համաձայնության Ռուսաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև դրական ազդակներ հղել աշխարհին: