Միջազգային օլիմպիական կոմիտեն, Pfizer Pharmaceuticals Corporation և BioNTech դեղագործական ընկերությունները Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կաջակցեն Քովիդ-պատվաստումների գործընթացին: Փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս մայիսին՝ Տոկիոյի ամառային խաղերից առաջ:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, 2022 թ. ձմեռային մարզահանդեսի մասնակցության պահանջներին համապատասխան, Չինաստան մեկնելուց առնվազն 14 օր առաջ մարզիկներից և պաշտոնյաներից կպահանջվի լիարժեք պատվաստում, որպեսզի կարողանան մուտք գործել օլիմպիական գոտի՝ առանց կարանտինի։
Չպատվաստված մասնակիցները Պեկին ժամանելուն պես 21 օր կմեկուսացվեն: Բացառություններ հնարավոր են միայն առանձին դեպքերում, մասնավորապես՝ բուժպատճառներով: