ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 400 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում բնակչության համար սոցիալական ու կենսական նշանակություն ունեցող հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու հրատապությամբ: Նախատեսվում է Սյունիքի մարզում արտահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 միլիոն դրամ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլին այս նպատակի համար հատկացվել էր 500 միլիոն, սեպտեմբերին՝ 200 միլիոն դրամ:
«Դեռ հունվարից կառավարությունը մատնանշել էր, որ առնվազն 1 միլիարդ դրամ այս ուղղությամբ գումար կհատկացնի: Արդեն հատկացվող գումարը չափը 1.1 միլիարդ դրամ է»,- տեղեկացրեց Սանոսյանը:
Խոսելով կատարված աշխատանքների մասին՝ Սանոսյանը հայտնեց՝ օրինակ, Կապանի Սյունիք բնակավայրի ջրագիծն է կառուցվել, Գորայք համայնքում հացահատիկային կոմբայն է ձեռք բերվել: